Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ականջդ բեր՝ ասեմ

Ականջդ բեր՝ ասեմ
25.12.2024 | 14:32

- Հարևան, հլը ականջդ բեր։

- Էլի նոր բան ես իմացե՞լ, Վաղո։

- Էս անգամ՝ ամենակարևոր բանը։

- Դե շուտ ասա։

- Հիշո՞ւմ ես, որ կնիկս էն քպ-ականի կնկա հետ կոֆե էր խմում ու կարևոր բաներ իմանում։

- Հա։

- Էրեկ մի ցնդելու բան ա իմացել։ Դու մի ասա՝ գերագույնը ոչ թե վերջացած մուտիլովչիկ ա, այլ երկիրը շատ սիրելուց ա րոպեն մեկ ստեր դուրս տալիս։

- Էդ ո՞նց։

- Պարզվում ա՝ մեր երկիրը ստերի վրա ա սարքած, ու գերագույնը պիտի օրը մի քսան սուտ ասի, որ հիմքերը պինդ մնան։

- Այ քեզ բան։ Բա որ հանկարծ մի ճիշտ բան ասի, ի՞նչ կլնի։

- Աստված չանի։ Որ օրը շշկռվի ու ճիշտ բան ասի՝ նույն պահին հիմքերը կփլվեն, ու երկիրը կկործանվի։

- Հլը տես, է՛, ու՞մ մտքով կանցներ։

- Բա, դուրս ա գալիս, որ դա անձնազոհ իսան ա․ աշխարհով մեկ իրան խայտառակում ա՝ մենակ թե երկիրը չփլվի։

- Հետաքրքիր բան ես ասում, Վաղո, բայց․․․ մեկ ա՝ էդտեղ մի կասկածելի բան կա։

- Ի՞նչն ա կասկածելի։

- Էդ կոֆե խմող կնիկը քպ-ական ա, չէ՞։

- Դե հա։

- Ուրեմն, հաստատ սուտ ա ասում։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 5474

Մեկնաբանություններ